Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Քաղբանտարկյալների առկայությունը Բաքվում և Երևանում մեր ազգային արժանապատվության հարցն է

Քաղբանտարկյալների առկայությունը Բաքվում և Երևանում մեր ազգային արժանապատվության հարցն է
06.08.2025 | 15:26

«…Այս հարցը ազգային արժանապատվության հարց է։ Հայ բանտարկյալներ անգամ Բաքվում չպետք է լինեին։ Դա նույնպես մեր արժանապատվության հարցն է։ Եվ այն փաստը, որ մենք հանդուրժում ենք քաղաքական բանտարկյալներ Բաքվում և Երևանում, մեր համազգային ապիկարության հարցն է»։

Արմեն Աշոտյանի երեկվա լայվը շատ կարևոր ուղերձ էր պարունակում։

Այո, քաղբանտարկյալների առկայությունը Բաքվում և Երևանում մեր ազգային արժանապատվության հարցն է։ Այո, Հայաստանում իշխանափոխություն չի լինելու այնքան ժամանակ, մինչև չկարողանանք կանխել քաղաքական բանտարկության անպատիժ ինստիտուտը։

Եվ այսօր մենք՝ որպես ժողովուրդ, որպես հանրություն, որպես պարզապես մարդ մեր ժողովուրդ, հանրություն և մարդ լինելու իրավունքն ապացուցելու անհրաժեշտություն ունենք։

Եվ ունենք առաջին ու շատ շտապ կատարվելիք քայլի պարտավորություն՝ ամեն ինչ անել, որ Աղվան Արշակյանը ժամ առաջ ազատ արձակվի։

Աղվանը սովորական քաղբանտարկյալ չէ։

Որևէ մեկը սովորական քաղբանտարկյալ չէ։

Բայց Աղվանը՝ հատկապես։

Նա մեր պատիվն է։ Եվ քանի դեռ Աղվանը բանտարկված է, մեր պատիվը ոտնահարված է։

Քանի դեռ Նիկոլն ու նրան ծառայող իրավապահները և դատավորները մեր աչքի առաջ՝ բառիս բուն իմաստով սպանում են Աղվանին, մենք ոչ ժողովուրդ, ոչ հանրություն, ոչ էլ մարդ կոչվելու արժանիք չունենք։

Ցավոք, այսպիսինն է ճշմարտությունը՝ անկախ նրանից կհամաձայնվե՞ք այս ձևակերպումներիս հետ, թե ոչ։

Ազատություն Աղվան Արշակյանին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ